“Master Class” ակումբը ունի Հայաստանում ամենամեծ թենիսի բազան ։ Այստեղ մարզվում են ոչ միայն պրոֆեսիոնալ և սիրողական թենիսով զբաղվողները, այլ նաև այս ակումբը հիանալի ժամանցի վայր է ակտիվ հանգիստն ու առողջ ապրելակերպը գնահատողների համար։ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ տեղակայված Թենիսի հերթափոխի օլիմպիական մարզադպրոցը ,բոլոր քաջ ծանոթ թենիսի կորտերը լիովին այլ տեսք և նշանակություն ստացան 2005թ–ից սկսած։ Այժմ այստեղ  գործում են միջազգային ստանդարտներին համապատասխան 9 բաց և 2 փակ (ջեռուցվող) կորտեր, բասկետբոլի  դահլիճ, սրճարաններ,բար և հյուրանոց:

“Master Class”  ակումբի ստեղծումը Հայաստանում թենիսի մասսայականացմանը նպաստող ամենամեծ քայլերից է: Ակումբի ստեղծումից հետո  նշանակալիորեն ավելացել են սիրողական և պրոֆեսիոնալ  թենիսով զբաղվողների քանակը, հայ մարզիկների և մարզիչների պատրաստվածությունը, տեղական և միջազգային  մրցաշարարերի քանակն ու հաճախականությունը:

Ակումբը մշտապես աջակցում է Հայաստանի թենիսի ֆեդերացիային։ Այստեղ են տեղի ուննենում ՀԹՖ–ի կողմից կազմակերպվող բոլոր մրցաշարերը։
Ակումբի զարգացած ենթակառուցվածքը հիանալի հնարավորություն է ընձեռնում ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների լիարժեք պատրաստման, այնպես էլ մարզաձևի սիրողական պարապմունքների համար։ Ակումբի մարզիչները՝ ԽՍՀՄ և Հայաստանի վաստակավոր մարզիչներ են, այստեղ մարզվում են Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականն։

Մեծ ուշադրություն է դարձվում նաև  երիտասարդ մարզիչներին, նրանք պարբերաբար  մասնակցում են տեղական և միջազգային սեմինարների:Ակումբը առաջնակարգ սպորտսմեներ է հրավիրում Հայաստան` իրենց փորձը կիսելու և դասընրացներ կազմակերպելու համար:   “Master Class”  ակումբը սպորտային մեծ համալիր է, ուր  արդեն իրենց արդյունավետությունը ապացուցած ուսուցման ավանդական դարձած մեթոդները   համակցվում են  նոր մոտեցումներով : Հարմար պայմաններ, փորձառու մարզիչներ, բարձրակարգ սպասարկում. այս ամենը մեր հաջողության և ձեր սպորտային ակտիվ ժամանցի գրավականերն են։ Սպասում ենք ձեզ


 
 
 

 

 


  ԱՆՀԱՏՆԵՐ